Երբ ամանորին մնացել են հաշված օրեր, և դուք դեռ չեք որոշել, թե որտեղ եք ուզում անցկացնել ամանորյա հանգստյան օրերը, առաջարկում ենք ծանոթանալ Եվրոպային այն քաղաքաների հետ, որտեղ ամանորյա զարդարանքները ամենագեղեցիկն են և ամենատրամադրողը ամանորյա հրաշքների․
Վիլնյուս
Այս տարի Եվրոպայի ամենագեղեցիկ տոնածառը ճանաչվել է Վիլնյուսի տոնածառը։ Այն ներդաշնակվել է հին քաղաքի ճարտարապետության մեջ։ Տոնածառը զարդարված է 70 հազար փայող լամպերով եւ 900 խաղալիքներով։

Պրահա
Ռոմանտիկ եւ կախարդական Պրահան հայտնի է իր յուրահատուկ մթնոլորտով եւ Սուրբ Ծնունդի հրաշալի շուկաներով, որոնք զարդարում են քաղաքի կենտրոնական հրապարակը: Հնարավորության դեպքում անպայման այցելեք այս հրաշալի քաղաք` ձմեռային տոների ժամանակ:

Հռոմ
Շատերը կարծում են, որ Հռոմը Սուրբծննդյան տոները նշելու համար այդքան էլ լավ վայ չէ։ Քաղաքը լի է քահանաներով, եպիսկոպոսներով, արքեպիսկոպոսներով, և ավելի խիստ մթնոլորտ է տիրում Հռոոմում, քան եվրոպական մյուս քաղաքներում, բայց երբ հայտնվեք Հռոմի Piazza Navona հրապարակի Սուրբծննդյան շուկայում, դուք կհամոզվեք, որ Հռոմը լավագույն վայրերից է, որտեղ կարելի է դիմավորել ամանորը․

Ստրասբուրգ
Այս քաղաքը համարվում է Սուրբ Ծննդի մայրաքաղաք։ Այն իդեալական վայր է ձմեռային արձակուրդների համար: Մարդիկ այստեղ են գնում անմոռանալի տրամադրության, անուշահոտ խմորեղենների եւ գլիտվեյնի համար:
Վիեննան
Վիեննան համարվում է շքեղության մայրաքաղաք, իսկ Սուրբ Ծնունդի նախօրեին այն ավելի է շքեղանում՝ իր հսկայական եղեւնու լույսերի ներքո։ Սա իսկապես արքայական մթնոլորտ է:

Փարիզ
Փարիզը անփոխարինելի վայր է Սուրբծննդյան տոների եւ գնումների սիրահարների համար: Ամեն տարի խանութները մրցակցության մեջ են մտնում` ներկայացնելով ամենագեղեցիկ ցուցափեղկերը, իսկ առեւտրի կենտրոնում դուք կարող եք տեսնել գլխավոր եղեւնին:

Բրյուսել
Բրյուսելն ունի ամենագեղեցիկ Սուրբ Ծնունդի շուկաներից մեկը Եվրոպայում: Սուրբծննդյան օրը քաղաքը ողջունում է աշխարհի բոլոր ծայրերից ժամանած այցելուներին իր հրաշալի տոնածառով, որը կանգնած է Grand place հրապարակում։

Ֆրանկֆուրտ
Գերմանիան եւս մեկ եվրոպական երկիր է, որը, իհարկե, արժե այցելել, եթե դուք ուզում եք զգալ Սուրբծննդյան շունչը: Բացահայտեք ձեզ համար ավանդական տոնածառը Ֆրանկֆուրտի Römerberg հրապարակում:

Տալլին
Տալլինում ձյունը երաշխավորված է իսկական Սուրբծննդյան տոներ ունենալու համար։ Իսկ գեղեցիկ եղեւնու կողքին տեղադրված են փոքրիկ հյուղակներ, որտեղ վաճառվում են ամանորյա քաղցրավենիքներ և ըմպելիքներ։











