Էմինեմը հարսնացու է փնտրում ամենուր, անգամ գիշերային ակումբներում


Էմինեմը հարսնացու է փնտրում ամենուր, անգամ գիշերային ակումբներում
Դեկտեմբեր 24 18:16 2017

Էմինեմը պատրաստ է ամեն ինչի, միայն թե գտնի իր երկրորդ կեսին։ Նա ակտիվորեն օգտագործում է Tinder և այցելում է ստրիպտիզ ակումբներ, որտեղ նրա համոզմամբ, կգտնի իր երկրորդ կեսին։

«Շատ տխուր եմ։ Այն բանից հետ, ինչ ես ամուսնալուծվել եմ, ես չեմ կարողանում հարաբերություններ կառուցել։ Ես ունեցել եմ հանդիպումներ, որոնց մասին ես չեմ ցանկանում խոսել, քանի որ ոչ մի լուրջ բան չկա։ Այո, ես օգտագործում եմ Tinder և այցելում եմ գիշերային ակումբներ։ Ո՞վ գիտե, միգուցե այնտեղ գտնեմ նրան»,-խոստովանել է Էմինեմը։

Էմինեմը երկու անգամ ամուսնացած է եղել միևնույն աղջկա հետ։ Քիմբերի Էն Սկոթի հետ նրանք ծանոթացել են 1995-ին, երբ նա 15 տարեկան է եղել։ Նրանք դուստր ունեն։ 1999թ-ին նրանք ամուսնացել են, հետո ամուսնալուծվել։ Իսկ 2006-ին նորից ամուսնացել, սակայն մեկ տարի չանցած ամուսնալուծվել։