Սիլվեստր Ստալլոնեն մեղադրվում է բռնաբարության մեջ


Սիլվեստր Ստալլոնեն մեղադրվում է բռնաբարության մեջ
Դեկտեմբեր 24 19:49 2017

Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալլոնեին կրկին մեղադրում են բռնաբարության մեջ: կինը, ում անունը չի հաղորդվում, դիմել է Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքի ոստիկանություն: Տուժողի խոսքերով, դեպքը տեղի է ունեցել 1990-ականների սկզբին կինոաստղի գրասենյակում: Այժմ իրավապահ մարմինները պետք է որոշեն, թե օրինական է արդյոք գործ հարուցել այսքան տարիներ անց:

Ստալլոնեն հերքում է այս տեղեկությունը, ոստիկանությունն էլ դեռևս որոշում չի կայացրել քրեական գործ հարուցելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ դերասանը մեղադրվում էր 16-ամյա երկրպագուի նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու մեջ, սակայն դերասանի ներկայացուցիչները կրկին հերքեցին այդ տեղեկությունները: