Ջոնի Դեփին մեղադրում են հարկային պարտավորությունները չկատարելու մեջ: Նրա պարտքը անցնում է 40 միլիոն դոլարը: Դերասանը, սակայն, պնդում է, որ ոչ մի պարտավորություն չունի և ամեն ինչում մեղադրում է իր բիզնես- մենեջերներին և նախկին փաստաբանին՝ Ջեյքոբ Բլումին:
Դեփը համոզված է, որ իր փաստաբանն ու բիզնես-մենեջերները ակնհայտ դավադրություն են հյուսել և իրեն գցել են ֆինանսական «ծուղակի» մեջ:
Դեպի մյուս փաստաբանները ևս հունիսից սպասում են իրենց աշխատավարձին: Այս պարտքին ամեն օր նոր տոկոսներ են ավելանում՝ չվճարված օրերի դիմաց: Դերասանը հրաժարվում է վճարել նաև նրանց:
Հավանաբար, շատ շուտով Դեփի պարտքերը կկրկնապատկվեն, իսկ թե երբ կլուծվեն ֆինանսական այս խնդիրները, դեռ պարզ չէ: Դեփը երջանիկ չէ նաև անձնական կյանքում:
Բանն այն է, որ նա դեռ չի հասցրել հոգեբանորեն ապաքինվել իրար հաջորդած երկու ամուսնալուծություններից հետո: 2012 -ին Դեփը հեռացավ Վանեսա Պարադիից, իսկ 2016-ին, ընդամենը մեկ տարվա ամուսնությունից հետո, բաժանվեց Էմբեր Հերդից:










