Խոյ
Դուք փողերի հետ շատ անփույթ եք վարվում: Անիմաստ շատ ծախսեր եք անում, ճիշտ է, դիմացը Ամանոր է, և տոնական նվերների վրա շատ գումար եք ծախսում, բայց փորձեք ավելի խնայողաբար մոտենալ հարցին:
Ցուլ
Ցուլերի տարերքը հողն է: Այս պատճառով աստղերը խորհուրդ են տալիս այս տարի տոնածառը զարդարել բնական խաղալիքներով՝կոն, փայտե խաղալիք և այլն: Դա ձեզ հաջողություն կբերի ողջ տարին շարունակ:
Երկվորյակ
Ուշադիր եղեք ֆինանսական հարցերում: Ձեր ձեռքում միանգամից մեծ գումար կհայտնվի, բայց ձեզ մի կորցրեք, մտածված ծախսեք դա:
Խեցգետին
Օրը բարեհաջող է խաթարված հարաբերությունները վերականգնելու համար, հատկապես եթե խոսքը վերաբերում է ձեր սիրելին, փորձեք տարին խաղաղ, այլ ոչ թե վեճերով սկսել:
Առյուծ
Փորձեք մարդկանց հետ ավելի սիրալիր ու ընկերական լինել, քան միշտ եք: Հնարավոր է նրանց մեջ կա մեկը, որը ձեզ համակրում է, բայց դուք ձեր չոր բնավորությամբ վանում եք նրան:
Կույս
Կհայտնվեք մի միջավայրում, որտեղ ձեզ այնքան էլ լավ չեք զգա, քանի որ դիմացինների մեջ անկեղծություն չեք տեսնի, փորձեք պարզապես չշփվել նման մարդկանց հետ:
Կշեռք
Փորձեք կտրվել անցյալի հիշողություններից, անցյալով ապրելը ձեզ թույլ չի տալիս առաջ նայել ու առաջ շարժվել, ձերբազատվեք կյանքի տխուր դրվագները հիշելուց:
Կարիճ
Աստղերը բավական դրական էմոցիաներով լի օր են գուշակում: Դրսից նորություն կլսեք, որը ձեզ ողջ օրը լավ տրամադրություն կապահովի:
Աղեղնավոր
Այժմ մտածածը իրագործելու ժամանակն է, դուք լավ գաղափարներ ունեք, որոնք սակայն միշտ մնում են թղթի վրա, փորձեք այժմ դրանք գործի վերածել:
Այծեղջյուր
Աստղերը խորհուրդ են տալիս որոշ փոփոխություններ մտցնել կյանքի մեջ, դուք այլ աշխարհայացք ունեք, ձեր կողակիցը այլ, ինչը թույլ չի տալիս խաղաղ կյանք ապահովել, իսկ եթե միայնակ եք, անակնկալ ծանոթությունը չի բացառվում:
Ջրհոս
Ամպերում մի սավառնեք, իջեք երկիր, զբաղվեք ձեր մտքերը իրականություն դարձնելով, թե չէ այդպես էլ երազելով կմնաք:
Ձկներ
Այսօր, մանավանդ բարկացած ժամանակ փորձեք լուրջ որոշումներ չկայացնել, մի փոքր հանգստացեք, նոր որոշեք ինչ անել, քանի որ օրը խոստանում է լարված ընթացք:










