Ինչպես լայնացնել նեղ կոշիկները. 5 գործող խորհուրդ կոշկակարի կողմից


Ինչպես լայնացնել նեղ կոշիկները. 5 գործող խորհուրդ կոշկակարի կողմից
Դեկտեմբեր 23 22:34 2017

Երևի յուրաքանչյուր կին ունի առնվազն մեկ զույգ կոշիկ, որոնցում հարմար է միայն նստել: Երբ դրանք խանութում եք փորձում, թվում է ավելի հարմար մոդել գոյություն չունի, սակայն երբ գալիս եք տուն, հասկանում եք, որ երբեք այդքան չէիք սխալվել:

Եթե դուք ձեռք եք բերել կոշիկ, որը սեղմում է, անհարմար է ու քերում է մաշկը, ապա հետևեք հետևյալ խորհուրդներին:

Թրջեք կոշիկի ներսի մակերեսը սպիրտով, հագեք և քայլեք դրանցով 2 ժամ: Նույնիսկ եթե ճիշտ չափսն եք գնել, խորհուրդ ենք տալիս անել այս ընթացակարգը՝ կոշտ տեղերը փափկացնելու համար:

 

Ֆենի և տաք զուգագուլպաների օգնությամբ դուք կարող եք արագ և արդյունավետ փափկացնել կոշիկները:

 

Կաշվե և կաշվի փոխարինչով կարված կոշիկներին, որոնք դուք վաղուց չէիք հագնում, կարող եք քսել գերչակի յուղ, այնուհետև հեռացնել յուղի մնացորդները:

 

Կոշիկի ներսի մասին քսեք պարաֆին և թողեք ամբողջ գիշեր: Առավոտյան հեռացրեք մնացուկները: Այս տարբերակը կօգնի ձեզ ընդմիշտ մոռանալ կոշտուկների մասին:

 

Պապական տարբերակ. կոշիկների մեջ խոնավ թերթ մցրեք և թողեք այն ամբողջապես չորանա: Այդպիսի կոշիկը չի կարելի չորացնել տաքացուցիչների մոտ, այն պետք է չորանա սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

 

Այս հայտնի մեթոդները կօգնեն ձեզ լայնացնել նեղ կոշիկները և փափկացնել կաշին: