Համեմի համ ու հոտ սիրողներն այն օգտագործում են աղցանների եւ ճաշատեսակների մեջ՝ չիմանալով, որ այդ խոտաբույսը ունի նաեւ բուժական հատկություն՝ իր մեջ պարունակող եթերայուղի եւ ճարպայուղերի շնորհիվ: Առավել օգտակար է խոտաբույսի սերմը, որն ունի լեղամուղ, հակաթութքային, ցավազրկող, վերքերն ամոքող, մարսողական գեղձերի գործունեությունը խթանող ազդեցություն: Օգտագործվում է լյարդի,լեղապարկի, լեղածորանի հիվանդությունների, թութքի, վերքերի, նյարդային գրգռվածության եւ հիստերիայի բուժման ժամանակ: Ժողովրդական բժշկության մասնագետները խորհուրդ են տալիս ջրաթուրմ կամ եփուկ պատրաստել հետեւյալ տարբերակով՝ 1 թեյի գդալ սերմերը 1 բաժակ ջրում թրմելով եւ եփելով: Խմել օրական 3 անգամ, 1/3 բաժակ: Կարելի է ուտել նաեւ սերմերը, որպես գազահան, 8-10 հատ, օրական 2 անգամ:
Nuga Best – Armenia










