Ցանկանում եմ դառնալ Ռեալի նախագահը.Նադալ


Ցանկանում եմ դառնալ Ռեալի նախագահը.Նադալ
Փետրվար 9 22:18 2017

Աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոստովանել է, որ կցանկանար ղեկավարել Մադրիդի «Ռեալը»:

«Երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա: Բոլորը գիտեն, որ ես սիրում եմ ֆուտբոլը, իսկ «Ռեալն» իմ թիմն է:

Այժմ այդ մասին խոսելը վաղ է, սակայն եթե հարցնեք ինձ, ապա իհարկե կցանկանայի դառնալ նախագահ: Ամեն դեպքում, այժմ նույնպես ամեն ինչ լավ է, քանի որ հիանալի նախագահ ունենք:

Չեմ կարծում, որ ինչ-որ բանի համար անհրաժեշտ կլինեմ «Ռեալին»,- Նադալի խոսքը մեջբերում է «Marca»-ն: