Նա $25,000 է ծախսել Դևիդ Բեքհեմին նմանվելու համար, ինչի արդյունքում հազիվ է մահից պրծել


Նա $25,000 է ծախսել Դևիդ Բեքհեմին նմանվելու համար, ինչի արդյունքում հազիվ է մահից պրծել
Դեկտեմբեր 23 15:16 2017

2017 թվականը լի էր տարօրինակ թրենդներով։ Օրինակ՝ մի տղամարդ որոշել էր վիրահատությունների միջոցով իրեն պլաստմասսե տիկնիկի տեսք հաղորդել, մի կին էլ տասնյակ հազարավոր դոլարներ էր ծախսել Անջելինա Ջոլիին նմանվելու համար, սակայն արդյունքում նրա դեմքը տձևացել էր։ Համացանցում տարածվել էին նաև մի տղամարդու լուսանկարներ, ով 25.000 դոլար էր ծախսել, որպեսզի նմանվեր աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին։

Ջեք Ջոնսոնը Միացյալ Թագավորությունից է, ում համար Բեքհեմը միշտ կուռք է եղել։ Չնայած թե՛ մարմնով, թե՛ դիմագծերով Ջեքը բացարձակ նման չէր Դևիդ Բեքհեմին, այնուամենայնիվ, նա արել է ամեն ինչ՝ նմանվելու ֆուտբոլիստին։ Բազմաթիվ վիրահատություններ, բոտոքս ներարկումներ և այլ բժշկական միջամտություններ տանելուց հետո նա մի օր հասկացավ, որ այդ ամենը շատ կեղծ է, որը նաև շատ վատ է ազդում իր առողջության վրա։

«Եթե ճիշտ ժամանակին կանգ չառնեի, ապա միգուցե այսօր այստեղ չլինեի։ Չգիտեմ՝ ինչն էր ինձ մոլորության մեջ գցել։ Անգիտակցաբար պարբերաբար դիմում էի տարբեր միջամտությունների։ Հիշո՞ւմ եք, ժամանակին շատ հայտնի է, բոլոր ամսագրերն իմ մասին էին գրում, բայց հիմա ինձ պետք չէ այդ փառքն ու հայտնիությունը, հիմա ես միայն ուզում եմ կոչ անել մարդկանց, որ ընդունեն իրենց այնպիսին, ինչպիսին կան»,-պատմել է Ջեքը։

Անգամ եղել է ժամանակ, երբ նա ինքնասպանության փորձ է արել։ Բարեբախտաբար, նրա ընկերներից մեկին հաջողվել է փրկել նրան։

«Ես ոչ ոքի չեմ մեղադրում։ Դևիդն էլ մեղավոր չէ։ Միայն մեղավորը ես եմ, որ, կարծես, խելագարվել էի։ Հիշում եմ՝ մի հաղորդման ժամանակ ինձ հարցրին՝ երջանի՞կ եմ, ես էլ պատասխանեցի, որ այո, շատ երջանիկ եմ այսպես, բայց ստում էի, իրականում ես ինձ չէի կարողանում գտնել, մոլորված էի»։

Մարդկանց կողմից Ջեքի հայտարարությունն ու կոչը շատ դրական են ընդունվել՝ հաշվի առնելով վերջին տարիներին մարդկանց՝ աստղերին նմանվելու ցանկությունը։

Աղբյուր՝ BlogNews.am