Սուարեսը Կոուտինյոյին մեկ շիշ օղի է նվիրել


Սուարեսը Կոուտինյոյին մեկ շիշ օղի է նվիրել
Դեկտեմբեր 21 16:42 2017

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը յուրահատուկ նվեր է ուղարկել իր նախկին թիմակից Ֆիլիպե Կոուտինյոյին:

Ուրուգվայցին բրազիլացուն մի շիշ օղի է նվիրել:

«Երբ Սուարեսը հանդես էր գալիս «Լիվերպուլում», նրա կինը սիրում էր օղի խմել: Ես ընկերակցում էի նրանց: Շնորհակալություն»,- ասել է Կոուտինյոն:

Նշենք, որ սուրբծննդյան նվերների փոխանակման արարողությունը կազմակերպել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը: