Արդեն պաշտոնապես. Քլոե Քարդաշյանը երեխայի է սպասում


Արդեն պաշտոնապես. Քլոե Քարդաշյանը երեխայի է սպասում
Դեկտեմբեր 21 13:40 2017

Ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը հղի է։ Ոչ ոք սակայն չհաստատեց այս լուրը։ Այսօր արդեն Քլոեն ինքն է այդ մասին խոսել։ Ֆեյսբուքի իր էջում նա լուսանկար է տեղադրել ւ տեղեկացրել, որ ինքն ու իր ընկեր բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը երեխայի են սպասում: 

«Իմ ամենամեծ երազանքն իրականացավ: Մենք երեխայի ենք սպասում: Ես ամբողջ կյանքում սպասում էի, բայց Բարձրյալն իր ծրագրերն ունի: Ես ընդամենը պետք է հույսս Նրա վրա դնեի: Չեմ կարողանում հավատալ, որ Տրիստանի եւ իմ սերը կյանք է վերարտադրել: Տրիստան, ամեն ինչի համար շնորհակալություն: Երբեք չեմ մոռանա, թե այս ամբողջ ընթացքում որքան հոգատար էիր: Իմ սեր, շնորհակալություն, որ ինձ երջանկացնում ես: Ես այնքան երջանիկ եմ, զգացմունքներով լեցուն, շնորհակալություն բոլորին դրական վերաբերմունքի եւ աջակցության համար»,- գրել է նա։