Խոյ
Եթե պարտքեր ունեք, աշխատեք մինչև տարեվերջ մարել, որպեսզի նոր տարին պարտքով չսկսեք: Ձեր զուգընկերը շատ հանգիստ է վերաբերում ձեր նյարդային վիճակին, ինչը օգնում է խուսափել խնդիրներից:
Ցուլ
Այսօր ձեր աշխատասիրությունը ձեզ օգնության կգա, ինչը հետագայում կգնահատվի: Ձեր պարտականությունները մի փաթաթեք ուրիշի ուսերին, միևնույն է, վերջում դուք եք պատասխան տալու:
Երկվորյակ
Սոցիալական ու ֆինանսական որոշ խնդիրներ կան, որոնք շատ արագ լուծում կստանա: Ձեզ հաճելի հանդիպում է սպասվում:
Խեցգետին
Փորձեք ձեր ազատ ժամանակը տրամադրել ինքնակրթությանը: Լավ շրջան է նաև արվեստով հետաքրքրվելու ու զբաղվելու համար, քանի որ դա ձեզ հաճույք է պատճառում:
Առյուծ
Ձեզ համար այս փուլում մի փոքր դժվար է շրջապատի հետ լեզու գտնել, պատճառը ձեր ներքին լարվածությունը ու էմոցիոնալ ակտիվությունն է: Փորձեք զսպել զգացմունքները:
Կույս
Խորհրդի կարիք կզգաք: Ձեր լավագույն խորհրդատուն կլինի ձեր երկրորդ կեսը, այնպես որ ականջալուր եղեք նրա ասածներին:
Կշեռք
Փորձեք աշխատավայրում գործնական ու անձնականը չխառնել: Չի բացառվում, որ գործընկերներից մեկի հանդեպ սկսեք տածել նաև ջերմ զգացմունքներ, բայց փորձեք այդպիսի շփումը կազմակերպել աշխատանքից դուրս:
Կարիճ
Ձեզ ամբողջովին տրամադրեք ուսան հետ կապված հարցերին, շատ հնարավոր է ուսումը դրսում շարունակելու հնարավորություն ստանաք:
Աղեղնավոր
Հաճելի անակնկալ կստանաք ընտանիքի կողմից կամ լավ լուր արտերկրից, ինչը ողջ շաբաթ ձեր տրամադրությունը բարձր կպահի:
Այծեղջյուր
Վստահ եղեք ձեր ճշմարտացիության մեջ, որքան էլ որ կողքից փորձեն ձեզ հակառակը համոզել: Լսեք սրտի ձայնին:
Ջրհոս
Փորձեք շրջապատին հաղորդակից չդարձնել ձեր խնդիրներին ու պրոբլեմներին, բացառություն են միայն շատ մտերիմները, որոնք իսկապես սրտացավ են ձեր հանդեպ:
Ձկներ
Երկու կրակի արանքում կհայտնվեք: Ընտրություն, որից կախված կլինի կյանքի հետագա ընթացքը, այնպես որ լավ մտածեք, որոշելուց առաջ:










