Մանոն խոստացել է, որ հաջոդ տարի՝ 39-ում, մեր փոքրիկին եմ գրկելու. Սարգիս Գրիգոյան


Մանոն խոստացել է, որ հաջոդ տարի՝ 39-ում, մեր փոքրիկին եմ գրկելու. Սարգիս Գրիգոյան
Դեկտեմբեր 20 00:18 2017

Life.panorama.am-ը գրում է.
Դերասան Սարգիս Գրիգոյանն այսօր նշում է ծննդյան 38-ամյակը: Life.panorama.am-ը, շնորհավորելով դերասանին, զրուցել է նրա հետ:
Սարգիսին առաջինը շնորհավորել է կինը՝ Մանո Գրիգորյանը:

«Կեսգիշերին, ինչպես բոլոր հավատարիմ եւ սիրող կանայք, Մանոն էլ շնորհավորեց ինձ եւ նվիրեց իմ ցանկալի նվերը՝ ժամացույց: Իմիջայլոց, ես անակնկալների սիրահար չեմ, նախընտրում եմ ինքս հուշել, թե ինչ գնեն ինձ համար, եւ նույն կերպ էլ իմ մտերիմներին նվերներ ընտրելիս մշտապես նրանցից խորհուրդ եմ հարցնում, որպեսզի պիտանի բան նվիրեմ»,- պատմեց Սարգիսը:
Երեխաները եւս հոգ են տարել հայրիկի օրը տոն դարձնելու համար.

«Առավոտյան աղջիկներս կիսաքնած երգելով ինձ քնից արթնացրին, իսկ դրանից առավել մեծ երջանկություն չի կարող լինել»,- նշեց նա:
Պարզվում է Սարգիսը երկու ծննդյան օր ունի.
«Իրականում իմ անձնագրում ծննդյանս օրը նշված է դեկտեմբերի 22-ին, սակայն ես ավելի շատ հակված եմ հավատալ մորս խոսքին, քանի որ նա ասում է, որ իրականում ծնվել եմ դեկտեմբերի 19-ին, պարզապես ծննդականի գրանցումն է սխալ եղել: Բացի այդ, բնավորությամբ ավելի շատ համապատասխանում եմ աղեղնավորի համաստեղությանը, այդ պատճառով կարծում եմ, որ իրական ծնունդս այսօր է»,- նկատեց դերասանն ու շարունակեց.

«Այսօր երեւանյան ռեստորաններից մեկում օրս կնշեմ ընկերներիս հետ, կլինեն միայն ամենամտերիմներս, իսկ դեկտեմբերի 22-ին արդեն հարազատներիս հետ կանցկացնեմ: Քանի որ հանդիսավարությամբ եմ զբաղվում, հիմա մի տեսակ ավելի շատ ընտանեկան, տնական, առանց երաժշտության հավաքույթներն են ինձ ձգում»:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։