Ոստիկանները թքել են սևազգեստ մոր վրա, նա ոստիկանությունում սպասում է ոստիկանապետի հետ հանդիպմանը


Ոստիկանները թքել են սևազգեստ մոր վրա, նա ոստիկանությունում սպասում է ոստիկանապետի հետ հանդիպմանը
Փետրվար 9 14:35 2017

Կառավարության շենքի ետնամուտքի մոտ ոստիկանները թքել են խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների վրա: Այս մասին հայտնել էր Aravot.am-ը: Ծնողներից մեկի՝ Իրինա Ղազարյանի ներկայացմամբ՝ երբ հինգ ծնողներով ետնամուտքում սպասում էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, ոստիկանները, փորձել են ուժով նրանց հեռացնել: Իրինա Ղազարյանի պատմելով՝ «ոստիկաններից մեկը թքեց Նանա Մուրադյանի վրա, հետո էլ երկրորդ ոստիկանը թքեց, հետո իմ վրա թքեցին»:

Armday.am-ի հետ զրույցում Նանա Մուրադյանը փոխանցեց, որ այժմ գնտվում են ոստիկանությունում, սպասում են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպմանը:

«Հիմա ոստիկանությունում եմ , սպասում ենք ոստիկանապետը ընդունի մեզ, տեսնենք ինքը կըոնդունի, թե՞ ոնց: Մենք ուզում ենք՝ ինքը անձմաբ ընդունի, որովհետև ոստիկանապետը ասում է, որ տականքին պետք է համազգեստից հանել, հիմա ես եկել եմ, որ ասեմ՝ էս տականքին պետք է համազգեստից հանել: Դրա համար հիմա եկել ենք ասենք՝ էս իրա աչքերում տականք է երևում, թե՞ ոչ, թող հանի»,-ասաց Նանա Մուրադյանը:

Հիշեցնենք, որ Նանա Մուրադյանը խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրն է: