Facebook-ը կպայքարի «լայքեր» մուրալու դեմ


Facebook-ը կպայքարի «լայքեր» մուրալու դեմ
Դեկտեմբեր 19 18:30 2017

Facebook սոցցանցը կիջենի հրապարակումների վարկանիշը, որոնք օգտատերերին հավանություն տալու կամ այն տարածելու կոչ կանեն։

Մեքենայական ուսուցման օգնությամբ մասնագետնեը ստեղծել են ալգորիթմ, որը թույլ է տալիս հետևել խայծի մարտավարություն գործածող հրապարակումներին։

 Սոցցանցի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ ընկերությունները կամ հանրային էջերը, որոնք գործածում են նման մարտավարություն, պետք է պատրաստ լինեն այն բանին, որ իրենց հրապարակումները կսկսեն հազվադեպ երևալ ժապավեններում, և լսարանի ներգրավվածությունն այդպիսով անկում կապրի։