Ամերիկյան ֆիլմերի ազգային գրանցամատյանում 25 նոր ֆիլմերի անուններ են հայտնվել: Բոլորը հռչակվել են որպես ազգային հարստություն:
Այս շարքում են «Պինդ ընկույզը», որի գլխավոր դերակատարը Բրյուս Ուիլլիսն է և «Տիտանիկը», որի գլխավոր հերոսներին խաղացել են Լեոնարդո դի Կապրիոն և Քեյթ Ուինսլեթը:
Գրանցամատյանում են նաև «Սպարտակ», «Սուպերմեն», «Թևեր ունեն միայն հրեշտակները» ֆիլմերը: Քրիստոֆեր Նոլանի «Հիշիր» ֆիլմը «ամենաերիտասարդն» է՝ այս ցանկում:
Ամերիկյան ֆիլմերի ազգային գրանցամատյանում մշակութային, պատմական և էսթետիկ ճաշակ ձևավորող ֆիլմերի անունները նշվում են՝ 1989 թվականից սկսած: Նախապայմաններից մեկն այն է, որ ֆիլը պետք է նկարահանված լինի գրանցվելուց առնվազն 10 տարի առաջ:










