Ռեփ-երգիչ Դրեյքը հասցրել է մոռանալ իր նախկին ընկերուհիներին՝ Ռիհաննային և Բելլա Հադիդին, իսկ այժմ «երազում» է Անջելինա Ջոլիի մասին: Բանն այն է, որ նա հետաքրքիր հրապարակում է արել Instagram-ի իր էջում՝ կատակով ակնարկելով, որ անհամբեր սպասում է Ջոլիին:
Դրեյքը սոցցանցում լուսանկար է հրապարակել, որում ինքը տխուր նստած է ռեստորաններից մեկում, կողքին դատարկ աթոռ է դրված, որտեղ, ըստ ակնարկի, պետք է նստած լիներ Անջելինա Ջոլին: Կադրի այս հատվածքում Դրեյքը նշել է . «angelinajolieofficial», իսկ նկարը մակագրել է այսպես. «Նա մերժեց ինձ»:
Թե ինչպես է այս կատակը գնահատել Անջելինա Ջոլին, դեռ հայտնի չէ: Նա դեռ չի արձագանքել:
Դրեյքը ժամանակին սիրահետել է նաև Ջենիֆեր Լոպեսին: Նրանք մի քանի անգամ հանդիպել են, բայց հետո ռեփերն ասել է, որ իրենք պարզապես ուրախ ժամանակ էին անցկացնում և լուրջ հարաբերությունների մասին խոսելն ավելորդ է:










