Դուեյն «Ժայռ» Ջոնսոնի անվանական աստղը հայտնվել է Հոլիվուդի Փառքի ծառուղում


Դուեյն «Ժայռ» Ջոնսոնի անվանական աստղը հայտնվել է Հոլիվուդի Փառքի ծառուղում
Դեկտեմբեր 14 21:30 2017

Դերասան, պրոդյուսեր և ռեսթլեր Դուեյն «Ժայռ» Ջոնսոնի անվանական աստղը հայտնվել է Հոլիվուդի Փառքի ծառուղում: Հոլիվուդյան բուլվարի մայթին ներսարված գրանիտե այս խորհրդանիշի բացման արարողության տեսագրությունը նախօրեին զետեղվել է YouTube տեսահոսթինգում՝ Variety հանդեսի ալիքում, հայտնում է ТАСС-ը:

Ջոնսոնը շնորհակալություն է հայտել իր երկրպագուներին, ազգականներին, գործընկերներին, նաև բոլոր նրանց, ովքեր իրեն օգնել են կարիերա անել:

Արարողությանը եկել Էին դերասանի տասնյակ երկրպագուներ, նրա բարեկամներն ու գործընկերները: