Հայտնի է Վալենսիա-Ռեալ հանդիպման օրը


Հայտնի է Վալենսիա-Ռեալ հանդիպման օրը
Փետրվար 6 20:11 2017

Հայտնի է դարձել Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Վալենսիա»-«Ռեալ» հետաձգված հանդիպման անցկացման օրը:

Ինչպես տեղեկացնում է Լա Լիգայի մամուլի ծառայությունը, «չղջիկների» և «սերուցքայինների» միջև հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին:

Հավելենք, որ հանդիպումը հետաձգվել էր «Ռեալի»` Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու պատճառով: