Մխիթարյանը խոցեց Անգլիայի չեմպիոնի դարպասը


Մխիթարյանը խոցեց Անգլիայի չեմպիոնի դարպասը
Փետրվար 5 21:31 2017

Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել է «Լեսթերին»:

Հանդիպման 42-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կենտրոնից խլեց գնդակը և առաջխաղացումից հետո գրավեց Կասպեր Շմեյխելի դարպասը:

Հայաստանի ազգային հավաքականի ավագն ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում խփեց 3-րդ գոլը: