Աթլետիկի պաշտպանը Բարսելոնայի դեմ խաղացել է չարորակ ուռուցքի հեռացումից 1.5 ամիս անց


Աթլետիկի պաշտպանը Բարսելոնայի դեմ խաղացել է չարորակ ուռուցքի հեռացումից 1.5 ամիս անց
Փետրվար 5 14:16 2017

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» 3:0 հաշվով տանը հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»:

Հյուրերի մեկնարկային կազմում էր պաշտպան Յերայի Ալվարեսը: Դեկտեմբերին բասկի մոտ հայտնաբերվել էր ամորձու քաղցկեղ:

Ամանորից առաջ Ալվարեսը ենթարկվել էր չարորակ ուռուցքի հեռացման:

Յերային նորամուտը նշել է 2016 թվականի ամռանը: