Ցանկանում եմ թիմում պահել Պեպեին.Զիդան


Ցանկանում եմ թիմում պահել Պեպեին.Զիդան
Փետրվար 5 11:27 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի պաշտպան Պեպեի հնարավոր տեղափոխության մասին:

«Իհարկե, ես ցանկանում եմ, որ նա մնա թիմում: Պեպեն կարող է մնալ «Ռեալում» այնքան, որքան ցանկանում է: Պեպեն կարևոր դեր է խաղացել ակումբում:

Չգիտեմ, թե ինչ կլինի հունիսին, բայց ցանկանում եմ, որ Պեպեն մնա թիմում: Նա ինքնուրույն կորոշի իր ապագան և մենք պետք է հարգենք այն», - Զիդանի խոսքն է փոխանցել Lequipe.fr-ը: