Մեսսիի, Պակոյի և Վիդալի գոլերն Աթլետիկի դարպասը


Մեսսիի, Պակոյի և Վիդալի գոլերն Աթլետիկի դարպասը
Փետրվար 4 21:31 2017

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում ջախջախեց Բիլբաոյի «Աթլետիկին» 3:0 հաշվով:

Խաղի հաշիվը բացեց Պակո Ալկասերը: Երկրորդ գնդակը խփեց Լիոնել Մեսսին, իսկ հաշիվը ջախջախիչ դարձրեց Ալեյշ Վիդալը: Հանդիպման 64-րդ րոպեին փոխարինվեց «կապտանռնագույնների» ավագը՝ Լիոնել Մեսսին:

Այս խաղից հետո «Բարսելոնան» 45 միավորով մոտեցավ առաջատար Մադրիդի «Ռեալին», որն ունի 46 միավոր: Հավելենք, որ «արքայական» ակումբի և «Սելտայի» միջև հանդիպումը հետաձգվել էր անորոշ ժամանակով:

«Բարսելոնա»-«Աթլետիկ»՝ 3:0

Գոլերը՝ Ալկասեր (18), Մեսսի (40), Վիդալ (67)