Մխիթարյան. Մարդիկ հրաշքներ են սպասում Պոգբայից, սակայն նա պարզապես մարդ է


Մխիթարյան. Մարդիկ հրաշքներ են սպասում Պոգբայից, սակայն նա պարզապես մարդ է
Փետրվար 4 13:12 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել բրիտանական «Sky Sports»-ին:

«Պոգբան մեծ ներուժ ունի և գիտեմ, որ նա կարող է ավելի լավ խաղալ և Պոլը բազմաթիվ անգամ ապացուցել է դա: Նրան հարմարվելու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, քանի որ քեզ այնքան էլ հեշտ չէ, երբ արժեքդ 89 մլն ֆունտ է:

Պոգբանի համար մի քիչ բարդ է, քանի որ նա դեռ 23 տարեկան է և նա կարծում է, որ պետք է ավելին անի, քան անում է: Սակայն մարզիչը կօգնի նրան գտնել դրա լուծումը, և դա կարծես արդեն ստացվում է:

Մարդիկ արտասավոր բան են սպասում Պոլից, ինչ-որ հրաշք, սակայն նրանք պետք է հասկանան` նա ֆուտբոլիստ է, մարդ:

Բոլորը տպավորված էին նախորդ մրցաշրջանում «Լեսթերի» խաղով, սակայն այդպիսին է ֆուտբոլը: Նրանք պատրաստ էին պայքարելու, պատրաստ հաղթելու և նրանք նվաճեցին տիտղոսը: Այս տարի մի քիչ բարդ է նրանց համար, քանի որ միշտ էլ հեշտ է տիտղոս նվաճելը, սակայն ավելի բարդ պահել այն:

Հնարավոր է, որ «Լեսթերը» չափազանց հանգստացած է, այդ պատճառով է հայտնվել նման իրավիճակում: Էական չէ, թե որ տեղում են այժմ նրանք, «Լեսթերը» պատրաստվում է ամեն հանդիպումն անցկացնել այնպես, կարծես դա եզրափակիչն է: Վաղը մեծ ճակատամարտ է լինելու, ուստի պետք է պատրաստ լինենք դրան»,- ասել է Մխիթարյանը: