Հովհաննես Գաբուզյանը` կայծակնային մրցաշարի հաղթող


Հովհաննես Գաբուզյանը` կայծակնային մրցաշարի հաղթող
Փետրվար 3 23:10 2017

Հայաստանի տղամարդկանց շախմատի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի հաղթանակով է ավարտվել Իրանում ընթացող Սաբալանի գավաթի խաղարկության շրջանակում այսօր անցկացված կայծականային շախմատի մրցաշարը:

Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր եւ դարձել մրցաշարի միանձնյա հաղթող: Երկրորդ տեղը 7,5 միավորով գրավել է իրանցի գրոսմայստեր Ղայեմ Մաղամին:

Դասական շախմատի կանոններով անցկացվող մրցաշարում այսօր կայացել են 10-րդ տուրի պարտիաները: Հովհաննես Գաբուզյանը սեւերով ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Ազեր Միրզոեւի հետ: Մեր շախմատիստը վաստակել է 6,5 միավոր եւ շարունակում է ընթանալ 5-րդ հորիզոնականում:

Հովհաննես Գաբուզյանը կպայքարի 2-3-րդ տեղերի համար, քանի որ մրցաշարի ընդգծված առաջատար Ղայեմ Մաղամին հաղթանակ է տարել եւ արդեն անհասանելի դարձել մեր շախմատիստի համար: