Իսկոն հրաժարվել է երկարաձգել Ռեալի հետ պայմանագիրը


Իսկոն հրաժարվել է երկարաձգել Ռեալի հետ պայմանագիրը
Փետրվար 2 22:40 2017

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «արքայական» ակումբի հետ,- տեղեկացնում է AS-ը:

Վերջինիս գործող պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ լրանում է սույն թվականի ամռանը:

24-ամյա կիսապաշտպանը որոշել է լքել ակումբն ընթացիկ մրցաշրջանից հետո, քանի որ ցանկանում է բավարար խաղաժամանակ ստանալ:

Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն մասնակցել է 15 հանդիպման, դարձել 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: