Հայտնի է Մանչեսթեր Յունայթեդի հունվարի լավագույն ֆուտբոլիստը


Հայտնի է Մանչեսթեր Յունայթեդի հունվարի լավագույն ֆուտբոլիստը
Փետրվար 2 21:22 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լուիս Անտոնիո Վալենսիան երկրպագուների կողմից ճանաչվել է հունվարի լավագույն ֆուտբոլիստ:

31-ամյա էկվադորցին հավաքել է երկրպագուների ձայների 57 %-ը, շրջանցելով պաշտպան Ֆիլ Ջոնսին (22 %) և հարձակվող Մարկուս Ռեշֆորդին (21 %):

Հավելենք, որ «կարմիր սատանաների» հետ պայմանագրի ժամկետը երկարաձգած Վալենսիան ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման: