Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն


Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
Հոկտեմբեր 10 11:14 2026

Շնորհավորում ենք Երևանի բնակիչներին՝ Քաղաքի օրվա կապակցությամբ, փոխանցում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից:

«Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում՝ համադրելով հարուստ պատմական ժառանգությունն ու ժամանակակից ձեռքբերումները, իսկ երևանցիներին՝ բարեկեցություն և բարգավաճում»։