«Հայաստան» խմբակցության պատգամավորներն ակտիվորեն հանդիպում են դեսպանների հետ. «Հրապարակ»


«Հայաստան» խմբակցության պատգամավորներն ակտիվորեն հանդիպում են դեսպանների հետ. «Հրապարակ»
Հոկտեմբեր 10 10:08 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 8-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Լեւոն Քոչարյանը, Աննա Գրիգորյանն ու Արթուր Խաչատրյանը հանդիպել էին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ հունիսի 7-ի ընտրություններին ամենաշատ ձայներ հավաքած երեք ընդդիմադիր ուժերի ղեկավարների դեմ քրեական հետապնդումների, TRIPP-ը, գերիների ու Հայաստան ներխուժած զինված ադրբեջանցու հարցերը։

 

Մեր տեղեկություններով, երկուշաբթի օրը նախատեսվում է հանդիպում «Հայաստան» խմբակցության անդամների եւ ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ: Չնայած հանդիպումը հնարավոր է հետաձգվի, քանի որ ԱԺ-ն երկուշաբթի օրը արտահերթ նիստ է հրավիրել։

 

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունն արդեն հանդիպումներ է ունեցել Շվեդիայի, Հոլանդիայի, Բելգիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ։