Նաև Աննա Հակոբյանի առաջարկներն ենք ներառել նախագծում. Բաթոյան


Նաև Աննա Հակոբյանի առաջարկներն ենք ներառել նախագծում. Բաթոյան
Հոկտեմբեր 1 16:40 2026

«Մենք միացել ենք Աննա Հակոբյանի արշավին, որը ենթադրում է բազմաթիվ միջոցառումներ։ Մենք օրենսդրական նախաձեռնությամբ ենք միացել, Աննա Հակոբյանի առաջարկներն ենք նաև ներառել նախագծում, որոնք հիմնված են ՀԿ քննարկումների, հավաքագրված պատմությունների հիման վրա»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով իր, ՔՊ  խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին, որի քննարկումը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի  նիստում հետաձգվեց։ 

Նա նշեց, որ նախագծքի քննարկումը հետաձգվեց, քանի որ բազմաթիվ առաջարկներ են ստացել կառավարությունից, պատգամավորներից, ՀԿ-ներից, հեղինակներն էլ որոշակի փոփոխություններ ունեն անելու։Բաթոյանն ընդգծեց, որ նախագիծը Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապ չունի. «Մենք կոնվենցիան ստորագրել ենք, դեռ չենք վավերացրել։ Օրենսդրական փոփոխություններ համահունչ Ստամբուլյան կոնվենցիային սովորաբար կոնվենցիան վավերացնելուց հետո են անում։ 

Մենք անընդհատ բարելավում ենք մեր օրենսդրությունը»։