«Զրուցել ենք Տիգրանաշենի բնակիչների հետ, նրանք անորոշության զգացում, մտահոգություններ ունեն»,-5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Դիտարկմանը, եթե բնակիչներին հարևան գյուղերում առաջարկեն նոր տներ, այգիներ, ապա նրանք հավանաբար կհամաձայնեն դուրս գալ իրենց տներից։«Եթե այլընտրանքը լինի հողը հայկական պահելը, նրանք չեն համաձայնի։ Համոզված եմ, մեր հանդիպումների ժամանակ էլ մի կին ասաց այն, ինչ նոր Ձեզ փոխանցեցի»,-ի պատասխան նշել է ԱԺ պատգամավորը։
Հիշեցնենք, որ գյուղն Ադրբեջանին հնարավոր հանձնման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո «Ուժեղ Հայաստանը» հայտարարել է «Զարգացում, ոչ թե հանձնում» կարգախոսով ծրագրի մասին, որի նպատակն է օգնել գյուղի բնակիչներին՝ զարգացնելու համայնքը, լուծել բնակիչների խնդիրները։ Երեկ այս քաղաքական ուժի ներկայացուցիչները Տիգրանաշենում ծառատունկ անցկացրեցին, ունեն այնտեղ շուկա հիմնելու, զբոսաշրջային ծրագիր իրականացնելու մտադրություն։
ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց՝ Տիգրանաշենը հայկական պահելու համար իրենք քայլեր են ձեռնարկելու դիվանագիտական, քաղաքական, տնտեսական առումներով, ճնշումներ են գործադրելու իշխանության վրա։
«Քաղաքական, դիվանագիտական լավ լուծում, ճիշտ առաջարկ, որ կարողանանք մենք պահել Տիգրանաշենը, տնտեսական զարգացման առաջարկ, որ մարդիկ մնան համայնքում։ Մենք կհասկանանք, թե որ գործիքակազմով առաջ կգնանք, բայց որ պետք է պայքարենք, հողը պահենք, դա հաստատ»,-ասաց Ն. Կարապետյանը։
Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը համաձայնեվ, Փաշինյանի հայտարած խաղաղությունն ամեն վայրկյան կարող է փլուզվել։
«Ստրատեգիկ առումով հակամարտությունն անցյալում է։ Իրենք ինչ ուզեցին, ցավոք, ստացան, ստացան իրենց ուզածից ավելին՝ Արցախը, Սյունիքում ճանապարհ... Այս պահին որպես լայնածավալ հակամարտության հիմք, որպես այդպիսին, չկա։ Սա ուղղակի հարաբերությունների կարգավորման շրջանակում է, նրանք ուղղակի ճնշելով, հղում անելով բախումները՝ ճնշում են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա, իսկ իշխանությունը քանի որ պարտվել է իրենց, համաձայնում է, բայց լայնածավալ պատերազմի վտանգ այս պահին չկա։ Ես ուզում եմ հիշեցնել, ՔՊ-ին հեռացնելը մեզ համար միջոց է, որպեսզի մեր հակառակորդի ախորժակը սահմանափակենք։ Իրենք բռնել են ՔՊ-ի ղեկավարի՝ Փաշինյանի վախը ու կարողանում են նրան մանիպուկացնել, ինչպես ուզում են։ Փաշինյանն էլ, ցավոք, կարողանում է մանիպուլացնել հայ հասարակությանը»,-ասաց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ հղումով։










