Կոչված ենք Անկախության 35-րդ տարեդարձի ուխտով վերականգնել մեզնից գողացվածը․ Բագրատ Սրբազան


Կոչված ենք Անկախության 35-րդ տարեդարձի ուխտով վերականգնել մեզնից գողացվածը․ Բագրատ Սրբազան
Սեպտեմբեր 21 20:20 2026

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շնորհավորել է Անկախության 35-ամյակի առթիվ․

«Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության վերանկախացման, ինքնորոշման 35-րդ տարեդարձի առիթով:

Մեր Հանրապետությունը տարիներ առաջ ուներ Արցախ անունով զավակ, որը վերանկախացման ծնունդն էր:
Դժբախտաբար, 35-րդ տարեդարձը մենք նշում ենք մահացած, բայց հարության ենթակա զավակի դիակի շուրջ:

Այդ ցավն ու կորուստը մեր սրտում ունենալով՝ շնորհավորում եմ բոլորիս, յուրաքանչյուր հայ մարդու:

Շնորհավորում են մեր երազների Հայաստանի` Իրական Հայաստանի 35-րդ տարեդարձը:

Դժբախտաբար, մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից: Մենք կոչված ենք 35-րդ տարեդարձի ուխտով վերականգնել այս բոլորը:

Աստված օրհնի մեր երկիրը, մեր պետությունը և մեր հաղթանակները»: