«Հավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին»․ ՀՀԿ անդամները Եռաբլուր են այցելել


«Հավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին»․ ՀՀԿ անդամները Եռաբլուր են այցելել
Սեպտեմբեր 21 20:01 2026

ՀՀԿ անդամներն Անկախության օրվա առիթով այցելել են Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու անկախության ճանապարհին նահատակված նվիրյալների հիշատակին:

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել և շեշտել․

«Փառք գաղափարի մարտիկներին, հավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին»: