Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը


Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Սեպտեմբեր 15 15:50 2026

 

 

Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Այսօր, 15:31

Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի։

 

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց նախագիծը։

 

Կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ՝ 30 պատգամավոր։

 

Նախագծով առաջարկվում է վերախմբագրել լիազորությունները ստանձնած Կառավարության անդամի երդման տեքստը՝ այն հիմնավորմամբ, որ գործող տեքստն ամբողջապես չի արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության, պետականության ամրապնդման և զարգացման առանցքային տարրերը։

 

Մասնավորապես, առաջարկվում է երդման տեքստում կիրառել «հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման» ձևակերպումը։

 

««Հարատևություն» հասկացությունը վերաբերում է Հայաստանի Հանրապետության շարունակական գոյությանն ու կայունությանը, «ինքնիշխանություն» հասկացությունը՝ պետության՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասությանը, իսկ «զարգացում» հասկացությունն ուղղված է պետության առաջընթացի և բարեկեցության ապահովմանը»,- պարզաբանել էր Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

 

Այսպիսով՝ կառավարության անդամները կերդվեն հետևյալ տեքստով․ «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել ՀՀ պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա և ապագա սերունդների»։