ԱԺ դահլիճում պրոցեսներ են տեղի ունենում, որոնք միկրոֆոններով չեն լսվում, բայց պարզաբանման կարիք ունեն. Կարապետյանը՝ Սասուն Միքայելյանի հետ քննարկումների մասին (Տեսանյութ)


ԱԺ դահլիճում պրոցեսներ են տեղի ունենում, որոնք միկրոֆոններով չեն լսվում, բայց պարզաբանման կարիք ունեն. Կարապետյանը՝ Սասուն Միքայելյանի հետ քննարկումների մասին (Տեսանյութ)
Սեպտեմբեր 15 16:36 2026

Ազգային ժողովի դահլիճում պրոցեսներ են տեղի ունենում, որոնք միկրոֆոններով չեն լսվում, բայց պարզաբանման կարիք ունեն, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով լուսանկարին, որտեղ նա ՔՊ-ական Սասուն Միքայելյանի հետ ինչ-որ հարցեր է քննարկում։

 

Նշեց՝ այդ պարզաբանումները երբեմն տեղի են ունենում միկրոֆոններից այն կողմ։

 

Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում տեսանյութ էր տարածվել, որտեղ Նարեկ Կարապետյանն ու Սասուն Միքայելյանն ինչ-որ բան էին քննարկում։