Երևան-Երասխ ավտոճանապարհին վարորդը «Nissan Tiida»-ով վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնի


Երևան-Երասխ ավտոճանապարհին վարորդը «Nissan Tiida»-ով վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնի
Սեպտեմբեր 7 11:57 2026

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 48-ամյա Արտակ Մ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 69-ամյա Ալեքսանդր Ա․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժին ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։