Ինչպիսի եղանակ է սպասվում սեպտեմբերի 6-11-ը


Ինչպիսի եղանակ է սպասվում սեպտեմբերի 6-11-ը
Սեպտեմբեր 7 09:00 2026

Հանրապետության տարածքում`

 

Սեպտեմբերի 6-ի կեսօրից հետո, 7-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ։

 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ը կնվազի 4-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝

 

Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Սեպտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։