Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ պահանջում, ոչնչացնում և թշնամություն սերմանում


Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ պահանջում, ոչնչացնում և թշնամություն սերմանում
Սեպտեմբեր 5 10:38 2026

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը սահմռկեցուցիչ փաստեր է ներկայացրել ադրբեջանական բանտերում հայերի նկատմամբ իրականացված կտտանքների մասին, գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 

«Բացի այն հանգամանքից, որ հայերը մշտապես թիրախավորվել են հայ լինելու և Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ համակարգային ձևով իրականացվող թշնամական ու ատելության քաղաքականության հետևանքով, նաև ծանր հալածանքների են ենթարկվում քրիստոնյա լինելու և քրիստոնեական խորհրդանիշներ կրելու համար:

 

Անհերքելի փաստեր կան, որ Բաքվի բանտերում մարդկանց մարմիններին դաջված խաչերը վառելով հեռացրել են, ինչի մասին իրավապաշտպանը նախօրեին որոշ մանրամասներ է ներկայացրել:

 

Երբ սրան գումարում ես Արցախի տարածքում ոչնչացվող կամ պղծվող եկեղեցիների, խաչքարերի և կրոնական այլ խորհրդանիշների թեման, խնդիրն առավել հրատապ է դառնում:

 

Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ պահանջում, ոչնչացնում և թշնամություն սերմանում»։