2020-ի աշնանը Փաշինյանն էր նշում, որ ադրբեջանցիները չկարողացան ներխուժել Սյունիքի խորքերը բացառապես ՌԴ-ի շնորհիվ։ Գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Վերջին օրերին ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայության դեմ աժիոտաժ է սկսվել։
Իրար հերթ չտալով՝ կեղծ ինքնիշխանները պահանջում են 102-րդ ռազմաբազայի դուրսբերում ՀՀ-ից։
Ասում են՝ ի՞նչ են արել ռուսները 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ռուսների սխալները բոլորն են մատնացույց անում,բայց օժանդակությունը հիշում են քչերը։
Չգիտես ինչու՞ ՔՊ-ն ու Փաշինյանը չեն ասում ,թե ի՞նչ օժանդակություն է եղել ՌԴ-ից։
Քանի որ իրենք լռում են,ես կհիշեցնեմ Փաշինյանի խոսքերը 2020-ի հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը։
Մի քանի անգամ առիթ ունեցել եմ խոսելու այդ թեմայի մասին,հիմա եւս մեկ անգամ հիշեցնեմ։
2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը,խոսելով ռազմաճակատում իրավիճակի ու հնարավոր հրադադարի մասին,ասել է մեզ այդ օրը,որ ինքը խնդրել է ՌԴ նախագահին որպեսզի ռուսական դրոշներ տեղադրվեն Մեղրիից մինչեւ Տեղ եւ Սոթք,որպեսզի ադրբեջանցիները չներխուժեն Սյունիքի խորքերը։
Ըստ նրա,ռուսները նույն օրը դա արել են ու դրա արդյունքում ադրբեջանցիների ռազմական էքսպանսիան Սյունիքի նկատմամբ անհնարին է դարձել։
Հիմա հարց. եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի,ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն,որ թուրքերը չմտնեն Հայաստան։
Ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում,քանի որ այն բխում է ՀՀ անվտանգության պահպանման շահերից»,-գրել է նա։










