Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ՝ ներդրումային համաժողովի մասնակցելու


Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ՝ ներդրումային համաժողովի մասնակցելու
Սեպտեմբեր 4 22:17 2026

Փաշինյանը որոշում է ստորագրել․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2026 թվականի սեպտեմբերի 6-9-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ
(Դուբայ)՝ 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցելու նպատակով։

2. Գևորգ Պապոյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման ծախսերը կատարել 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից
վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի
N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի» ։