Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը։
ArmeniaSputnik-ի հետ զրույցում Սևանավանքի վանահայր տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը նշել է, որ կայծակի հարվածը 17։30-ի սահմաններում է եղել՝ երեկոյան ժամերգության պահին։ Թեպետ ժամերգությունը Սևանավանքի մյուս եկեղեցում՝ Սուրբ Առաքելոցում է անցկացվել, բայց եկեղեցու այս հատվածում ևս այդ ժամին մարդիկ եղել են։
«Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Փաստորեն խաչը շանթարգել է դարձել»,- նշել է տեր Մինասը։
Կայծակն այնքան ուժեղ է եղել, ոչ միայն խաչն է վնասվել, այլև գմբեթը։ Հիմա ժամանակավոր լուծում է տրվել, գմբեթը ծածկվել է՝ թույլ չտալու, որ անձրևաջրերը ներս լցվեն։










