«Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը գրել է.
«Երեկ մեկ անգամ ևս ապացուցեց, որ ամբողջ դատաիրավական համակարգը իր հրամանով է աշխատում։ Երբ ասեց, որ իր սրտի, նորահայտ օլիգարխին ավելի դաժան պատիժ կլինի, եթե... Դաժանության չափի որոշիչը ինքն է, ինչ դատարան, ինչ իրավապահ համակարգ։
Ու ամենակարևորը, ոչ մի խոսք արդարադատությունից` այլ միայն դաժանություն։ Այսինքն, արդարադատության փոխարեն` դաժանություն։ Իսկ սա նշանակում է սահմանադրական հիմնարար նորմերի կոպտագույն խախտում և ինքնիրավչություն»։










