Սեպտեմբերի 1-ին հաղորդվել էր 1994 թվականին ծնված Տիգրան Մխիթարյանի անհետ կորելու մասին։ Ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Տիգրան Մխիթարյանը Աշոցքի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:










