Արմենիա Թիվին էլեկտրական ամենագնաց է նվիրել «Արմգեյմս» նախագծի հաղթող, ըմբշամարտիկ Արսեն ՀարությունյանինԱրմենիա Թիվին էլեկտրական ամենագնաց է նվիրել «Արմգեյմս» նախագծի հաղթող, ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանին։
«Մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցնելը բավարար չէր գլխավոր մրցանակին արժանանալու համար»,- «Արմգեյմս»-ի ամառային եթերաշրջանի հաղթող, ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը պատմում է՝ հաղթանակի բերկրանքը զգալուց հետո այս լուրն ամենաշոկայինն էր իր համար:
Լավագույն եռյակով դեռ պետք է գտնեին սեղանին շարված 6 բանալիներից այն մեկը, որը կբացեր փակ կողպքը: Հաղթողի իրավունքով՝ 6 բանալիներից 3-ն ընտրելու հնարավորությունն իրենն էր, մյուս երեքը՝ երկրորդ և երրորդ հորիզոնականները նվաճած մրցակիցներինը: Արսենը գտավ բանալին երկրորդ փորձից:

«Կյանքում յուրաքանչյուր հաղթանակ ավելի վստահություն է տալիս, որ ամեն ինչում կարող ես առաջինը լինել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արմենիա Թիվիին, որ տվեց այս հնարավորությունը ու ես կարողացա արժանանալ գլխավոր մրցանակին»,- ասել է Հարությունյանը։
«Արմգեյմս»-ը հեռուստաընկերության այս ամառվա ամենավարկանշային նախագիծն էր, սոցիալական հարթակներում ամենաքննարկվածը, յութուբում ամենաշատ դիտումներ հավաքածներից մեկը:

Նախագծի պրոդյուսեր և հաղորդավար Արամ Մելիքյանն պատմում է՝ նախքան խաղի մեկնարկը սահմանած նշաձողերին ոչ միայն հասել են, այլև՝ գերազանցել առավելագույն սպասելիքները:
«Արմենիա հեռուստաընկերության հետ համագործակցությունը 2025 թվականի օգոստոսից է, հիմա էլ՝ օգոստոսով ավարտում ենք մեկ, որը կարող է նոր բանի սկիզմբ լինել: Շատ գժական համագործակցություն է եղել»,- ասել է Արամ Մելիքյանը։

Արամ Մելիքյանը նաև շեշտում է՝ հայկական հեռուստատեսության պատմության առնվազն վերջին տարիների համար աննախադեպ է այն մրցանակը, որն Արմենիա Թիվին նվիրել է խաղի հաղթողին:












