Ականատեսների փոխանցմամբ՝ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից զոհված հինգ քաղաքացիները եղել են «Օպել Զաֆիրա» մակնիշի ուղևորները։ Դեպքի վայրից News.am-ի թղթակիցը հայտնում է, որ մեքենան տաքսի է եղել և սպասարկել է Վանաձոր-Երևան երթուղին։ Բոլոր 5 ուղևորները «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներն են՝ 2 տղամարդ և 3 կին։
Վիրավորների թիվը վերջին տվյալներով 11 է։ Նրանց տեղափոխել են մոտակա Ապարան բժշկական կենտրոն, մի մասին էլ՝ Երևան։










