ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն ի վիճակի չի եղել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել փաստաբանին։
«Քիչ առաջ փորձել եմ տեսակցել Գագիկ Խաչատրյանին, հնարավորություն չեղավ նրան ուղեկցել ինձ մոտ, ցավերի մեջ էր, շարժողականության խնդիր ուներ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նա նշեց, որ Խաչատրյանը 24 ժամից ավելի է՝ ոչինչ չի կերել։
Փաստաբանն ասաց, որ Հայաստանի ու արտասահմանի լավագույն բժիշկները տվել են իրենց եզրակացությունները, որոնց համաձայն՝ Գագիկ Խաչատրյանն ունի բազմաթիվ հիվանդություններ, անհրաժեշտ է վիրահատություն։
Սարգսյանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանին երեկ իր տնից տեղափոխումը տեղի է ունեցել բժշկական մի շարք խախտումներով։










