Ի՞նչ իմաստ ունի անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր մշուշոտ է. Զաքարյան


Ի՞նչ իմաստ ունի անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր մշուշոտ է. Զաքարյան
Օգոստոս 31 11:20 2026

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«Իսլանդիան՝ հանրաքվեով հրաժարվել է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները վերսկսելուց: Իսլանդացիների մեծ մասը քվեարկել են Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները վերսկսելու դեմ։

Իսլանդիան ԵՄ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել դեռևս 2009թ. ֆինանսա-տնտեսական ճգնաժամից հետո, սակայն բանակցությունները 2013թ-ին կասեցվել էին, իսկ 2015-ին՝ ամբողջովին դադարեցվել։

Խելացի մարդիկ են իսլանդացիները, որոնց 52,8%-ը քվեարկել է դեմ: Իրականում ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է»: