Սա ակնհայտորեն պետական համակարգի ոտնահարման, ոչնչացման դրսևորում է, այս մասին լրագրողներին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրեական գործերի մասին։
«Քանի որ հրամանը իջեցված է, հնարավորինս արագ փորձելու են ժամկետների մեջ տեղավորվել, որ բավարարեն Նիկոլ Փաշինյանի բոլոր կրքերը՝ բոլորին նստացնելու այս պատվերները պետք է իրականացնեն։ Դա ակնհայտ է։ Այսօր քաղաքական մեծամասնության տարբեր ներկայացուցիչներ էլ, ոգեշնչված լինելով Նիկոլ Փաշինյանի ելույթներից, նույն բանն էին ասում։ Ասում էին՝ «այո, էդ պատվերը մենք իջացրել ենք, և իրավապահ համակարգը պարտավոր է իրականացնել այս պատվերները»։ Ավելին, ասում են՝ «այն մարդիկ, ովքեր իրավապահ համակարգում փորձեն այլ բան մտածել կամ անել, դուրս են շպրտվելու համակարգից»»,-նշել է նա։










