Մինսկի և Ջրվեժի 10-րդ փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի


Մինսկի և Ջրվեժի 10-րդ փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Օգոստոս 26 18:06 2026

Մայրաքաղաքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով  ս.թ. Օգոստոսի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մինսկի և Ջրվեժի 10-րդ փողոցներում: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

 

Մասնավորապես` Ջրվեժի 6-րդ – 10-րդ փողոցների խաչմերուկից մինչև Մինսկի - Արտեմ Միկոյան փողոցների խաչմերուկ ճանապարհահատվածը կհանդիսանա գլխավոր, իսկ Ջրվեժի 10-րդ փողոցը՝ երկրորդական: