Գագիկ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն. «Հրապարակ»


Գագիկ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն. «Հրապարակ»
Օգոստոս 26 08:58 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հուլիսի 7-ից կալանքի մեջ գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսակցություններն ընտանիքի հետ թեեւ բաց են, սակայն, մեր տեղեկություններով, նա թույլ չի տալիս, որ հարազատներն իրեն այցելեն։

 

Մեզ հետ զրույցում Ծառուկյանի շահերի պաշտպան Էմին Խաչատրյանն ասաց․ «Հարազատների համար տեսակցությունները բաց են, բայց հարազատները չեն տեսակցել՝ պայմանավորված նրանով, որ Ծառուկյանը չի ցանկանում։ Էնպես չի, որ իր վիճակը վատ է, բայց կինը, աղջիկները, մայրը ի՞նչ իմաստ ունի գան կալանավայր, կարիքը չի տեսնում»։

 

Սա այն դեպքն է, երբ հայ տղամարդը չի ուզում, որ կինն ու աղջիկները մտնեն կալանավայր, սթրես ապրեն: Ինչ վերաբերում է Ծառուկյանի առողջական վիճակին, որը դիաբետ ունի, եւ այն պարբերաբար սրվում է, Խաչատրյանը նշեց․ «Ստաբիլ է առողջական վիճակը, իսկ ինչ վերաբերում է պահման պայմաններին, երբեւէ, որեւէ անգամ պահման պայմաններից չի բողոքել, ըստ էության, ստանդարտ պայմաններ են»։